Մահացել է Ջորջ Բարիսը՝ բեթմոբիլի ստեղծողը
ԱՐԽԻՎ
Կյանքի 89-րդ տարում մահացել է Ջորջ Բարիսը՝ Բեթմենի մասին հեռուստասերիալի համար բեթմոբիլի ստեղծողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա որդին հայտնել է Facebook-ում:
«Ցավով գրում եմ, որ մահացել է իմ հայրը՝ կաստոմայզինգի՝ (անսովոր ու եզակի ավտոմեքենաների ստեղծման) լեգենդար արքան»,- գրել է Բրեթ Բարիսը:
Բարիսը լեգենդար ավտոմոբիլը մտահղացել էր 1966 թվականին: Սերիալում որպես Բեթմենի փոխադրամիջոց օգտագործվել է Lincoln Futura-ն: 2013 թվականին այն Barrett Jackson աճուրդում վաճառվել էր 4,6 մլն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)