Սինայում ավիաաղետից զոհվածների բոլոր մարմինները ճանաչվել են հարազատների կողմից
ԱՐԽԻՎ
Սինայում ավիաաղետից զոհվածների հարազատներն արտաքին նշաններով ճանաչել են բոլոր մարմինները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Արտաքին նշաններով զոհվածների մարմինների ճանաչումն ավարտված է, շարունակվում է գենետիկական նույնականացման ընթացակարգը»,- ասել է Սալագայը:
Մինչ այժմ Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների հարազատների կողմից 691 դիմում է գրանցվել բուժօգնության համար: 715 դիմում է եղել հոգեբաններին: Հինգ մարդ հոսպիտալացվել է:
Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 40 քառակուսի կիլոմետր տարածք են զննել Սինայում A321 ինքնաթիռի կործանման շրջանում:
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանում սկսվել է ավիաաղետի զոհերի հուղարկավորումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)