Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը 

Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում գտնվող «Սպայկա» ընկերություն և Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ

ԱՐԽԻՎ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ (ներկայումս ընկերությունն ունի շուրջ 300 աշխատակից): Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերությունը, ըստ պատասխանատուների, մտադիր է 2016-2017թթ. կրկնապատկել արտահանման ծավալները' ներգրավելով հավելյալ ներդրումներ՝ բեռնատար մեքենաների քանակի ավելացման, ջերմոցային տնտեսությունների և սառնարանային համալիրների ստեղծման նպատակով: 2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել «Վոլվո», «Ռենո», «Բերնարդ», «Կրոնե» և «Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): «Սպայկա»-ում Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից 2010-2015թթ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում իրականացված ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակներում ստեղծվել է հայկական թարմ և վերամշակված գյուղմթերքը միջազգային շուկաներում արդյունաբերական մասշտաբներով իրացելու կայուն մեխանիզմ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Արարատի մարզ: Մասիս քաղաքում Նախագահն այցելել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող՝ ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր», ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Ընկերությունների արտադրամասերում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2010թ.-ից ի վեր «Գրանդ Մաստեր» ընկերության վերազիննման և արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15.9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 250 աշխատակից՝ 183,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 10,542,320 հազար դրամ, որը 52.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ըստ ընկերության պատասխանատուների, 2010-2015թթ. ընթացքում «Մասիս Տոբակո»-ի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5.1 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվել են 318 ծխախոտի չորացման խցիկներ, որոնցից 228-ը տեղակայված են Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում, իսկ 90-ը' Ասկերանի և Մարտունու շրջաններում: 2015թ. մշակվել է 620 հա հողատարածք, որից ակնկալվում է մոտ 10,000 տ. ծխախոտի հումքի մթերում: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 2,089,540 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 83%-ով:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում 2010-2015թթ. ընթացքում արտադրական սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման նպատակով ներդրվել է շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 1,330 աշխատակից՝ 172,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Թողարկվող արտադրանքի 90% արտահանվում է 20-ից ավելի երկիր: 2015թ. 10 ամսվա ընթացքում իրացման հասույթը կազմել է 42,914,244 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 41%-ով ավելի է:

Մարզում Հանրապետության Նախագահն այցելել է նաև Տափերական համայնքում գտնվող «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ: Ընկերությունը հիմնականում արտադրում է կոնյակ և գինի: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Գերմանիա: Նախագահը ծանոթացել է ընկերության ներդրումային ծրագրերին, որոնց շրջանակներում գործարանի տարածքում կառուցվում է պտուղբանջարեղենի վերամշակման, այդ թվում՝ տոմատի մածուկի արտադրության արտադրամաս: Այն, ըստ պատասխանատուների, ունենալու է տարեկան շուրջ 10,000 տոննա պտուղ-բանջարեղենի մթերման և վերամշակման հզորություն: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2016թ. մթերման սեզոնի սկիզբը: Բացի այդ, կառուցվում է կոնյակի հնեցման նոր մառան, և վերակառուցվում են հնեցման նախկին մառանները, որոնք հնարավորություն կտան արտադրության փաստացի ծավալներն ավելացնելու մոտ 20%-ով: Նախագահին ներկայացրել են, որ ներդրված միջոցների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից ավտոմատ հոսքային գիծ՝ շշալցման արտադրամասի և նոր սարքավորումների՝ կոնյակի սպիրտի թորման ու սառեցման համար:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Սուրենավան համայնքում այցելել է բիտումի գործարան, որի արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրելու ամսական մինչև 3 հազ. տոննա բիտում: Լրիվ հզորության անցնելու դեպքում, գործարանը հնարավորություն կունենա տարեկան արտադրել մինչև 43 հազ. տոննա արտադրանք՝ աշխատակիցների քանակը ներկայիս 39-ից հասցնելով 50-ի: Բիտումի նշված ծավալները կբավարարեն Հայաստանի և ԼՂՀ ճանապարհային պահանջարկի մեծ մասը: Հումքը մատակարարվում է երկաթգծով, հիմնական մատակարարն է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ընկերությունում տեղադրված ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս արտադրելու Հայաստանի կլիմայական պայմանները բավարարող բարձրորակ բիտում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ
Ամենադիտված