Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը 

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ. Էդվարդ Նալբանդյան

ԱՐԽԻՎ

Նոյեմբերի 9-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Նախարարի ելույթն' ամբողջությամբ.

Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ - Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին:

Ցանկանում եմ նաև օգտվել առիթից և ցավակցություն հայտնել Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել Սերգեյ Լավրովին այն մեծ աջակցության համար, որը ցուցաբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ զոհվածների աճյունների տեղափոխման գործում: Ուգանդայում և Հարավային Սուդանում Ռուսաստանի հյուպատոսը մեր խնդրանքով այնտեղ էր ուղարկվել, նաև մեր հյուպատոսական աշխատակիցը Կահիրեից ժամանել է Հարավային Սուդան, և մոտ ժամանակներս դիակների տեղափոխման հարցը կլուծվի:

Կցանկանայի ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա բնական է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ. մենք հանդիպում ենք ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Երևանում՝ տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում:

Սա ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մեր պետությունների ղեկավարներն էլ են շատ ինտենսիվ հանդիպում: Նրանք հանդիպում են ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ' միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նման հանդիպումներ եղել են ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովների շրջանակներում: Մեր Նախագահը սեպտեմբերին այցելեց Մոսկվա, ինչպես նաև մայիսին՝ Մեծ Հաղթանակի 70-ամյակի, Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գագաթաժողովների կապակցությամբ: Մենք շատ բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում էր Հայաստանում:

Ինտենսիվ հանդիպում են նաև մեր վարչապետերը, խորհրդարանների նախագահները: Վերջերս այստեղ տեղի ունեցավ չորրորդ միջտարածաշրջանային ֆորումը: Դրա հետ զուգահեռ տեղի ունեցավ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեզ մոտ հաջողությամբ գործում են միջկառավարական հանձնաժողովը և ռազմա-տնտեսական համագործակցության հանձնաժողովը, միջխորհրդանական հանձնաժողովը:

Դինամիկ զարգանում են հումանիտար կապերը: Բոլորովին վերջերս Երևանում բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Մեզ մոտ, ինչպես գիտեք, վերջերս տեղի ունեցավ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը: Մենք Սերգեյ Լավրովի հետ այդ հեղինակավոր, մեզ երկուսիս համար հարազատ ԲՈՒՀ-ի շրջանավարտներ ենք:

Մենք այսօր, իհարկե, անդրադարձանք բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային հարցերի: Բնականաբար, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այն ջանքերը, որոնք գործադրում են Ռուսաստանը և մյուս համանախագահները: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, և ես կարծում եմ, որ մենք կշարունակենք աշխատել այդ ոգով:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

«Արմենիա» հեռուստաընկերություն. Հարցս ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Պարոն նախարար, ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն հաստատել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այս առիթով ես բազմիցս արտահայտվել եմ: Եվս մեկ անգամ ասեմ, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևա չափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:

Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը:

Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ինչպես պնդում է ինքը՝ զեկուցողը, ապա այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր:

Շատ տարօրինակ էր, որ որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության:

Ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին:

Ահա մի քանի բառով այն, ինչ ես կցանկանայի ասել այդ կապակցությամբ:

Սերգեյ Լավրով (ի հավելումն էդվարդ Նալբանդյանի պատասխանի). Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք' Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:

Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ
Ամենադիտված