Իրանն ուժեղացրել է Ադրբեջանի հետ սահմանը
ԱՐԽԻՎ
Իրանը մեծացրել է սահմանային պահակակետերի թիվը, որպեսզի ուժեղացնի ահաբեկիչների թափանցումից պաշտպանությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, արտասահմանյան երկրներում Իրանի դեսպանների եւ երկրի նահանգապետերի հետ Թեհրանում կազմակերպված ժողովում հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեին Զոլֆաքարին: Նրա խոսքով, այդ նպատակով կառուցվել է 721 նոր սահմանապահ կետ: Նաեւ կիրառվել են էլեկտրոնային դիտման լրացուցիչ միջոցներ եւ ուժեղացվել է սահմանի վերահսկողությունն օդից:
Բացի այդ, Իրանը 36 երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել:
Իրանի ՆԳՆ տվյալներով, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներն Իրանի համար ուղղակի սպառնալիք չեն ներկայացնում, քանի որ, Զոլֆաքարիի խոսքով, ԻՊ-ի գաղափարախոսությունը «Իրանի բնակչության մեջ համբավ չունի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)