Հանրապետականն է մնում ֆավորիտը. Ահարոն Ադիբեկյան
ԱՐԽԻՎ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ֆավորիտ կլինի ՀՀԿ–ն։ Ըստ նրա՝ երկրորդ տեղում շարունակում է մնալ ԲՀԿ–ն։ Երրորդ տեղի համար պայքարում են՝ ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը։
Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը, Ադիբեկյանի համոզմամբ, շարունակում է մնալ «5%–ի մեջ»։
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, նրա համոզմամբ՝ 25 ընտրատարածքում կհաղթեն ՀՀԿ ներկայացուցիչները, իսկ Հայ ազգային կոնգրեսից, Ադիբեկյանի համոզմամբ, ոչ մի թեկնածու չի անցնի, նույնիսկ՝ Հրազդանում, որտեղ ՀԱԿ թեկնածուն միայնակ է ներկայացված։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի