Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը 

Ռումինիայի նախագահն ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու 100- ամյակի առթիվ

ԱՐԽԻՎ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Ռումինիայի նախագահի ուղերձը Բուխարեստի Մայր տաճարի 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում ընթերցել է նախագահի մշակույթի եւ կրոնից հարցերով խորհրդական Սերջիու Նիստորը: Ուղերձը հրապարակվել է Ռումինիայի նախագահության պաշտոնական կայքէջում եւ ռումինական մամուլում: Ուղերձում ասվում է.

«Ինձ համար ուրախություն եւ պատիվ է ջերմ ողջույններ հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ տաճարի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ: Մենք նշում ենք ոչ միայն մայրաքաղաքի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի հիմնաքարի տեղադրման հարյուրամյակը, այլ նաեւ Ռումինիայում հայ համայնքի շարունակականությունը, որի ծանր անցյալը դարեր շարունակ միահյուսված է եղել ռումին ժողովրդի անցյալին, եւ որի հետ մեզ կապում են քրիստոնեական հազարամյա ավանդույթները:

Այսօրվա տոնակատարությունը մեզ առաջին հերթին հիշեցնում է այդ վայրի խորհրդանշականության մասին: Հայկական եկեղեցին, որի շուրջն են հավաքված այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են մշակույթի տունը, դպրոցն ու գրադարանը, զորավար Անդրանիկի հուշարձանը, Շահինի աղբյուրը եւ խաչքարը, վառ է պահում ձեր համայնքի ոգին եւ ինքնությունը, ոգեկոչում մայր հայրենիք Հայաստանի հետ խոր հոգեւոր կապը: Եկեղեցին հառնեց հայ ժողովրդի մեծ ողբերգության տարում, ինչը մղում է մեզ հիշել մարդկության ողբերգությունները եւ խորհել քաղաքական դասի պատասխանատվ ության մասին: 1915 թվականի ճակատագրական այդ դառը պահին Ռումինիան դարձավ կացարան եւ ապաստան, որտեղ Հայոց առաջնորդանիստ տաճարը հառնեց որպես համայնքի խորհրդանիշ, հավատքի ուժ եւ ճակատագրի արտահայտություն: Սուրբ Միքայել եւ Գաբրիել Հրեշտակապետաց նվիրված այդ գեղեցիկ եկեղեցին հայերի խորհրդանիշն է, ինչպես նաեւ վկայությունը նրանց հավատքի, որը հնարավոր դարձրեց անցնել ծանր անցյալի միջով, մարդկային վիթխարի ողբերգություններով, բռնատիրությամբ, էթնիկ ու կրոնական անհանդուրժողականությամբ դրոշմված դարի միջով:

Ռումին պետության անունից ուզում եմ հպարտությամբ նշել այն փաստը, որ այդ ողբերգական հանգամանքներում հայերը Ռումինիայում գտան ապաստան, հասարակ մարդկանց հյուրընկալություն: Ավելին, այնպիսի մեծ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իոն Բրըտիանուն, Կոնստանտին Արջետոյանուն, Տակե Իոնեսկուն, Նիկոլաե Յորգան սատար կանգնեցին հայ համայնքին եւ նրանց իրավունքներին միջազգային մակարդակով: Իրենց հերթին հայերը հարգեցին այս երկիրը' ինտեգրվելով եւ հարստացնելով մեր մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում' բժշկությունից առեւտուր, իրավունք եւ տնտեսություն, պատմաբաններ, ճարտարապետներ, գրականագետներ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, արվեստագետներ, հայկական էլիտայի համաստեղությունը ներդրում ունեցավ ժամանակակից Ռումինիայի զարգացման մեջ: Թանգարանները եւ արվեստի արժեքավոր հավաքածուները, փողոցները, որոնցում գտնվում էին հին հայկական արհեստանոցները, ճարտարապետության վեհ հուշարձանները բազմաթիվ բնակավայրերում դրել են իրենց ինքնության կնիքը: Դա գեղեցիկ օրինակ է մի հասարակության, ո րը ցույց է տալիս, թե կարող է զարգանալ եւ բարգավաճել այն ժամանակ, երբ հաջողությամբ ինտեգրում է իր մշակույթների բազմազանությունը: Կարող ենք սովորել ամեն համայնքից առանձին, հնարավորություն ունենք երկխոսություն ծավալել յուրաքանչյուր էթնոսի եւ մշակույթի հետ, որպեսզի միասին ձեւավորենք բաց եւ հանդուրժող ազգ' միացյալ Եվրոպայի մոդելին համապատասխան:

Ցանկանում եմ հայ համայնքին, որ առավել աճի' զարգացնելով իր ավանդույթներն ու արժեքները: Հուսով եմ' հայազգի երիտասարդները գնահատում են նախնիներից իրենց փոխանցված ժառանգությունը եւ միեւնույն ժամանակ գտնում են լավագույն ճանապարհները աջակցելու ժամանակակից Ռումինիայի նախագծին, որը մենք միասին պետք է կառուցենք:

Շնորհավորում եմ Ռումինիայի հայ համայնքին»:

Ընթացիկ տարում սա նախագահ Կլաուս Յոհաննիսի երրորդ ուղերձն է հայերին: Առաջինն արվել է ապրիլի 24-ին, երկրորդը' սեպտեմբերի 30-ին Ռումինիայի Հայոց միության 25-ամյակի առիթով:

Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման 100-ամյակի առիթով ուղերձներ են հղել նաեւ ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, Կրոնից գործերով պետքարտուղար Վիկտոր Օպասկին եւ Դանիել պատրարքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ
Ամենադիտված