NASA-ն ցուցադրել է Մարսի վրա ոսկեգույն հովտի լուսանկարը
ԱՐԽԻՎ
MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանը լուսանկարել Է Օֆիր խնձահովիտը, որը գտնվում Է Մարսի վրա Մարիների հովտում եւ անվանված Է աստվածաշնչյան ոսկե երկրի պատվին: Պատկերն ստացվել Է 2015 թվականի օգոստոսի 10-ին HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական գործիքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին:
Լուսանկարում նկատելի են նստվածքային ապարները եւ լանդշաֆտը, որը ձեւավորվել Է քամիների ազդեցության ներքո: Ստացված պատկերը կարող Է գիտնականներին օգնել Մարսի եւ դրա լանդշաֆտների, մասնավորապես, Մարիների հովտի՝ Արեգակնային համակարգում ամենամեծ խնձահովտի ձեւավորման պատմության հետազոտման հարցում: Մարսի հասարակածով ձգվող դրա երկարությունը գնահատվում Է 4,5 հազար կիլոմետր:



















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան