Վաշինգտոնում Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
«Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին' ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ Իլհամ Ալիևի կողմից ատելության սերմանումն ու պատերազմի հրահրումը առավել քան արդիական են դարձնում խաղաղությանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդդեմ ադրբեջանական սպառնալիքների և բռնատիրական գործողությունների:
Դեկտեմբերի 8-ին և 9-ին նախատեսված խորհրդատվությունը լինելու է բաց և անվճար բոլորի համար, ովքեր նախօրոք կգրանցվեն Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան