Օբաման և Էրդողանը հանդիպում կունենան Անթալիայում
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին երկկողմ հանդիպում կունենան Անթալիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը:
Հանդիպումը կկայանա G-20 գագաթնաժողովի շրջանակում, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը թուրքական Անթալիա քաղաքում: Հաղորդվում է, որ հանդիպման կենտրոնական թեման լինելու են Սիրիան և սիրիական զարգացումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)