Կրասնոդարը ճանաչվել է Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքը
ԱՐԽԻՎ
ՌԴ-ի կառավարությունն ամփոփել Է «Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքային (գյուղական) բնակավայրը» կոչման համար անցկացված մրցույթի արդյունքները, որոնց համաձայն, համառուսաստանյան այս վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Կրասնոդարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Երկրորդ տեղը կիսել են Ուլյանովսկը եւ Բառնաուլը, երրորդը՝ Կալուգան եւ Տուլան: Հաղթած քաղաքներին կհանձնվեն ՌԴ կառավարության դիպլոմներ:
Կառավարությունը նշում Է, որ այս մրցույթը նպատակամղված Է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվության խթանմանը բնակկոմունալ տնտեսության զարգացման եւ բնակավայրերի բարեկարգման հարցերում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան