ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է ԻՊ-ի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարություն մշակեն. Տյուրբյոռն Յագլանդ
ԱՐԽԻՎ
Անհրաժեշտ Է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր ռազմավարություն մշակեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եւ Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ: Այդ մասին Եվրոպական խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը հայտարարել Է նորվեգական Dagens Nringsliv թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 16-ին:
«Անհրաժեշտ Է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնեցնեն ընդհանուր ռազմավարությունը, այլ լուծում ես չեմ տեսնում,-նշել Է քաղաքական գործիչը: -ԻՊ-ին կարելի Է կանգնեցնել միայն ռազմական միջոցներով: ԻՊ-ին չսանձահարելով, անկարելի Է քաղաքական լուծման հասնել Սիրիայում: Թե ինչպիսին կլինի այդ լուծումը, պարզ կդառնա երկխոսության ընթացքում»:
Նոյեմբերի 14-ին Վիեննայում Սիրիայի շուրջ կայացած բազմակողմ բանակցությունները Յագլանդն համարել Է կառուցողական, նշելով, որ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի պետությունները «համակարծիք են, որ անհրաժեշտ Է իրադրությունը հնարավորինս շուտ վերցնել հսկողության ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)