Բակո Սահակյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է առկա կապերն ընդլայնելու անհրաժեշտությունը
ԱՐԽԻՎ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանության աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արծարծվել են հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը եւ այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)