Ռուսաստանյան «Коммерсантъ» թերթն անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը
ԱՐԽԻՎ
Ռուսաստանյան «Коммерсантъ» թերթն անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշելով, որ կապված բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակի հետ մի շարք վենչուրային ներդրողներ դադարեցրել են իրենց ակտիվ գործունեությունը Ռուսաստանում, մեծացել է նրանց հետաքրքրությունը նախկին ԽՍՀՄ մյուս պետությունների հանդեպ: Դրա հետ կապված, ըստ պարբերականի, շարունակվում է նորաստեղծ ՏՏ ընկերությունների' ստարտափերի բումը Հայաստանում: Ընդ որում, հայաստանյան ներդրողները կենտրոնացած են հիմնականում համաշխարհային շուկայի վրա:
«Integrien Corporation ընկերությունն իր գրասենյակը Երևանում բացել է 2008 թ.: Թիմին հաջողվել է ներգրավել տաղանդավոր գիտնականների, որոնք ստեղծել են ծրագրային ապահովում ու վաճառել այն ԱՄՆ-ում: Սակայն այդ սխեման այնքան էլ լավ չի աշխատել, ու շուտով հայկական գրասենյակը զբաղվել է ուղղակի կոդավորմամբ: Integrien-ին հաջողվում է ստեղծել ունիվերսալ որոնման ծրագիր, որով հնարավոր կլինի փնտրել ցանկալի թվային տվյալներ ջերմային ցուցիչների, տրանսպորտային միջոցների շարժման մասին: 2010 թ. աշխատանքները հետաքրքել են ամերիկյան VMware կորպորացիային, որը շուտով ձեռք է բերել ստարտափը 100 մլն դոլարով: Ընկերության պատմությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը ՏՏ ոլորտում մեծ ներուժ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշում է «Коммерсантъ»-ը:
ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչյանը պարբերականին պատմել է, որ վերջին 10 տարում ՏՏ ոլորտի արդյունաբերության աճի տեմպը տարեկան 15-20%-ով ավելի բարձր է քան միջին տնտեսությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)