ՌԴ-ն ԻՊ-ին հարվածներ կհասցնի հեռահար ավիացիայի միջոցով
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը մշակել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր օդային օպերացիայի իրականացման ծրագիր, նախատեսելով հարվածներ հասցնել ՌԴ տարածքից' հեռահար ավիացիայի 25 ինքնաթիռների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպա նության նախարարությունը:
Հեռահար ավիացիայի հրամանատար Անատոլի Ժիխարևը հայտարարել է, որ ռուսական Ту-160 և Ту-95МС ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերն իրենց առջև դրված խնդիրները կատարելուց' գրոհայինների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո, արդեն վերադարձել են տեղակայման վայրեր, իսկ Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները դեռևս շարունակում են ռազմական խնդիրների կատարումը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան