Կրեմլը չի հաստատել ԻՊ ուղղությամբ ծովից հրթիռային հարվածներ հասցնելու մասին տեղեկատվությունը
ԱՐԽԻՎ
Կրեմլում չեն հաստատում արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ հարվածները երեքշաբթի հասցվել են թևավոր հրթիռներով' Միջերկրական ծովից:
«Այսօր մենք և դուք նույնպես եղել ենք Պաշտպանության նախարարությունում: Զեկույցում, եթե չեմ սխալվում, այդ մասին ոչինչ ասված չէր»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ ավելի մանրակրկիտ մեկնաբանության համար անհրաժեշտ է դիմել ՌԴ ՊՆ-ին:
Ավելի վաղ փարիզյան Le Monde թերթի կայքը տեղեկացրել էր, որ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Սիրայում ԻՊ խմբավորման կենտրոնակայան Ռաքքա քաղաքի ուղղությամբ Միջերկրական ծովում գտնվող նավերից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան