ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը
ԱՐԽԻՎ
Ահաբեկչության դեմ պայքարը, Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները և Մեծ Բրիտանիայի առաջարկությունները Եվրամիությունում բարեփոխումների վերաբերյալ կքննարկվեն Եվրամիության հերթական գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսրչության ղեկավար Ժան Ասսելբորնը:
«Մենք մեր ներդրումն ենք բերել դեկտեմբերի 17-18-ին կայանալիք Եվրոպական խորհրդի օրակարգի պատրաստման հարցում: Օրակարգն ակնհայտ է, Փարիզի ահաբկչությունները և ահաբեկչության դեմ պայքարը կլինեն առաջնային թեմա, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամը, միասնական շուկան, ՌԴ-ի և Ուկրաինայի հարաբերությունները»,- ասել է Ասելբորնը:
Նրա խոսքով' հնարավոր է ստեղծվի հնարավորություն լսելու մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ով առաջարկություններ կներկայացնի առաջիկա հանրաքվեի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)