ՌԴ-ն կստորագրի ԵԱՏՄ-ում բժշկական արտադրանքի շրջանառությանը Հայաստանի մասնակցության մասին արձանագրություն
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է ստորագրել արձանագրություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրին ՀՀ-ի միանալու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան կարգադրությունը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի' արձանագրության նախագիծը ներկայացվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից և համաձայնեցվել երկրի ԱԳՆ-ի հետ:
«Հանձնարարել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի.Ի. Շուվալովին Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրել նշված արձանագրությունը' թույլատրելով կցված նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք չունեն սկզբունքային բնույթ»,- նշվում է կարգադրությունում:
ԵԱՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության բազայի վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է: Այն սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)