Սերժ Սարգսյանը մինչև հանրաքվեն հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հանրությանը հրապարակային կներկայացնի իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նկատեց, որ լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է մինչև հանրաքվեն:
«Ասեմ, որ, այո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը հրապարակային կներկայացնի հանրությանը մինչև դեկտեմբերի 6-ը: Դա կլինի հարցազրույցի կամ հայտարարության ձևով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)