Դեսպան Միլսը ամերիկյան ներդրողներին խրախուսում է դիտարկել ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները
ԱՐԽԻՎ
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսն ամերիկացի գործարարներին խրախուսում է իրենց ներդրումների համար դիտարկել ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը լրագրողների հետ զրույցում դեսպանն ասաց, որ ամերիկացի գործարարների համար առանձնապես հետաքրքիր են Տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները: «Վաղը դեսպանատունը մեկնարկ է տալու զբոսաշրջությանն ուղղված նոր ծրագիր, որի նպատակն է խթանել գյուղական շրջանների զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողներին տեղեկացրեց Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով' միջկառավարական աշխատանքային խմբի նոյեմբերի 19-ի հանդիպմանն ավելի լայն համապատկերում է դիտարկվելու հայ-ամերիկյան համագործակցությունը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, կրկնակի հարկման բացառմանը վերաբերող հարցերը:
«ԱՄՆ-ը նաև փորձելու է աջակցել ՀՀ կառավարությանը և ժողովրդին կոռուպցիոն չարիքի դեմ պայքարում»,- հավելեց դեսպանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)