Օբաման Մոսկվայից պահանջել է ընտրություն կատարել «Ասադի և Սիրիայի միջև»
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն կարծիքին Է, որ Ռուսաստանը պետք Է հստակեցնի, թե ինչն Է ինքն ընտրում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունը շարունակե՞լը, թե «սիրիական պետությունը փրկելը»: Օբամայի համոզմամբ, Սիրիայի պետականությունը կարելի Է փրկել միայն օրինական կառավարության ձեւավորման ճանապարհով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին:
ԱՄՆ-ի նախագահը նոյեմբերի 19-ին Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ Է վարել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ եւ հայտարարել, թե չի պատկերացնում՝ ինչպես կարելի Է Սիրիայում վերջ դնել քաղաքացիական պատերազմին, քանի դեռ Ասադն իշխանության գլուխ Է:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ ներկայում դիվանագիտական բոլոր քայլերը ձեռնարկվում են Սիրիայում իշխանափոխությունն ապահովելու նպատակով:
Նոյեմբերի 18-ին Օբաման ասել Էր, որ Ռուսաստանը «Վիեննայում կառուցողական գործընկեր Էր Սիրիայում քաղաքական անցմանը վերաբերող հարցում»: Դրա հետ մեկտեղ նա վերստին ընդգծել Է, որ Ասադի անձի շուրջ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ տարաձայնությունները մնում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)