Հալեպը 26 օր է` զրկված են էլեկտրականությունից
ԱՐԽԻՎ
Հալեպի անվտանգության իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Բնակչությունը 26 օր է' զրկված է էլեկտրականությունից, իսկ 7 ամիս'առանց մշտական համացանցային ծառայության է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, անհրաժեշտության դեպքում մարդիկ դիմում են համացանցի 3-G ծառայությանը, որ համեմատաբար սուղ է, և բնակչության մեծ մասը այն օգտագործելու հնարավորություն չունի։ Ջուրը մերթ ընդ մերթ հասանելի է դառնում: Չնայած ներկայում սննդամթերքի եւ վառելանյութի պակասություն չկա, սակայն գործազրկությունը, սղաճն ու պատերազմական պայմանները տնտեսական ծանր պայմաններ են ստեղծել հալեպցիների համար' դժվարացնելով նրանց ապրուստն ու ընտանեկան հիմնական կարիքների ապահովումը։
Սիրիահայության Շտապ Օգնության եւ Վերականգնման Մարմինն ու հալեպահայ բարեսիրական այլ միություններ շարունակում են աջակցել համայնքի բնակիչներին: Այսպիսի պայմաններում համայնքի ազգային, մշակութային, եկեղեցական, կրթական կառույցները գործում են' իրենց շուրջ համախմբելով հատկապես երիտասարդությանը: Շաբաթական պարբերականությամբ տեղի են ունենում մշակութային միջոցառումներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)