Հայկ Բաբուխանյանը Վարդան Օսկանյանին անվանեց խեղկատակ
ԱՐԽԻՎ
ՍԻՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը չի ուզում լիբիական, եգիպտական տարբերակներով շարժվել, որը «պատերի տակ» քարոզում է «ամերիկյան շահերի շպիոն» Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա՝ դա պարզ ցույց է տալիս այն սցենարը, որով շարժվում են Օսկանյանը և «լևոնաքոչարյանական ուժերը», ինչն էլ ուղղված է երկիրը ամերիկյան ենթակայության տակ տանելուն։ ՍԻՄ նախագահի տեսակետը առայժմ տարածվում է միայն Վարդան Օսկանյանի վրա և ո՛չ ԲՀԿ–ի, քանի որ, ըստ նրա, այժմ կա երկու ԲՀԿ՝ Օսկնայանի և Ծառուկյանի, իսկ «լևոնաքոչարյանկանա ուժեր»–ի գիծը տանում է օսկանյանական ԲՀԿ–ն։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի