Լիբանանի անվտանգության ուժերը ահաբեկչություն նախապատրաստող նոր ցանց են բացահայտել
ԱՐԽԻՎ
Լիբանանի անվտանգության ուժերը նոր ահաբեկչական ցանց են բացահայտել, որը նախապատրաստել էր նոր պայթյուններ և հարձակումներ երկրի ողջ տարածքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍ-ը, ծայրահեղականները համախոհներ են ունեցել ռազմական և ուժային կառույցներում: Հաղորդվում է, որ բոլորը ձերբակալված են:
Ահաբեկիչներին հայտնաբերելու գործողությունը Լիբանանում սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին պայթյուններ եղան իմամ Հուսեյնի մզկիթի մոտ, ինչպես նաև Բեյրութի Բուրջ էլ Բարաժնա թաղամասում: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչությանը զոհ է գնացել 46, վիրավորվել' 240 մարդ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան