Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել քննարկել Սիրիայում թուրքմենների նկատմամբ հարվածների հետ կապված իրավիճակը
ԱՐԽԻՎ
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղված նամակով կոչ է անում անհապաղ քննարկել Սիրիայի էթնիկ թուրքմենների բնակության շրջանների վրա ավիահարվածներ հասցնելու հետ կապված իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրը։
Նրա տվյալներով, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ թեման քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և հանձնարարել ուժեղացնել այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը։ Նաև շարունակվում են շփումները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Անկարան պնդում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքի Բայիրբուջակ տարածաշրջանում գտնվող թուրքմենական գյուղերին հարվածներ են հասցնում ՌԴ Օդատիեզերական ուժերը։ Այդ կապակցությամբ, ըստ Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության, նախարարություն էր հրավիրվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան