Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չի բացառել քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչության սպառնալիքը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Ժան-Իվ Լե Դրիանը չի բացառել քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչության սպառնալիքը երկրում։
«Քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումը ռիսկերից մեկն է, որին ներկայում ենթարկվում է Ֆրանսիան, և դա չի կարելի հաշվի չառնել»,- ասել է նա նոյեմբերի 22-ին Europe1 ռադիոկայանի եթերում։
Միաժամանակ, նախարարը նշել է, որ որ «քիմիական զենքի օգտագործումը շատ բարդ գործողություն է»։ Ֆրանսիայում ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները՝ նման հարձակման ռիսկից խուսափելու համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հավաստել է նա։
Ավելի վաղ քիմիական և կենսակաբանական զենքի օգտագործումով ահաբեկչական գործողությունների հնարավորությունը չէր բացառել Ֆրամսիայի վարչապետ Մանուել Վալսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)