Twitter-ի օգտատերերը կատվիկներով են պատասխանել Բելգիայի ոստիկանության խնդրանքին
ԱՐԽԻՎ
Բելգիայում Twitter-ի օգտատերերն սկսել են #BrusselsLockdown (շրջափակված Բրյուսել) հեշթեգով կատվիկների լուսանկարներ հրապարակել ի պատասխան մայրաքաղաքում եւ դրա արվարձաններում հակաահաբեկչական գործողությունների ընթացքի վերաբերյալ տեղակատվություն տարածելը դադարեցնելու համերկրային ոստիկանության խնդրանքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հաղորդել Է ABC NewsRadio-ն:
Այժմ միկրոբլոգների ժապավենները ոստիկանների եւ զինվորականների լուսանկարների փոխարեն լեփլեցուն են կենդանիներ պատկերող նկարներով, որոնք, մասնավորապես, ցուցադրված են դիպուկահարների, ահաբեկիչների եւ ձերբակալվածների դերում: Շատ պատկերներ ուղեկցվում են սարկաստիկ ստորագրություններով:
Դրան ի պատասխան Բելգիայի իշխանությունները սոցցանցերի օգտատերերին շնորհակալություն են հայտնել այն բանի համար, որ նրանք «նկատի են առել գործողության պահանջները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)