Ֆրանսիական ավիակիրի ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել Իրաքում ԻՊ-ի դիրքերին
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի ավիակիրի ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Պիեռ դը Վիլյեն:
«Մենք հարվածներ ենք հասցրել Ռամադիին և Մոսուլին' տեղական ցամաքային ուժերի աջակցությամբ, որոնք շարունակել են գործողությունները ԻՊ-ի ստորաբաժանումների դեմ»,- ըստ AFP-ի, հայտարարել է գեներալ Պիեռ Դե Վիլյեն' գտնվելով «Շառլ դը Գոլ» ավիակիրի տախտակամածին:
Ավելի վաղ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հայտարարել էր, որ Ֆրանսիան ավելացնելու է ԻՊ-ի դեմ օդային հարվածները նաև Սիրիայում'ահաբեկիչներին «հնարավորինս մեծ վնաս հասցնելու նպատակով»:
«Միջազգային հանրության նպատակը ԻՊ-ի ոչնչացումն է»,- նշել էր Ֆրանսիայի ղեկավարը Ելիսեյան պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ:
Ֆրանսիայի ռազնածովային ուժերի ֆլագմանը Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ գործողություններին ներգրավելու մասին հայտարարվել էր նոյեմբերի սկզբին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)