Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Սիրիայում հնարավոր գործողության շուրջ մտադիր է քվեարկել արդեն հաջորդ շաբաթ
ԱՐԽԻՎ
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցի շուրջ երկրի խորհրդարանի քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով խորհրդարանում իր աղբյուրներին:
Նոյեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Համայնքների պալատի պատգամավորներին խոստացել է, որ նրանց մոտ կվերադառնա նոյեմբերի 26-ին, որպեսզի շարադրի իր փաստարկները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելուն երկրի մասնակցության օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)