ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ուկրաինայում բանակային գումարտակների պատրաստմանը
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման երկրորդ փուլին, որի ընթացքում պլանավորվում է ուսուցանել և հանդերձել ցամաքային զորքերի վեց գումարտակ, ներառյալ՝ հատուկ նշանակության զորքերի մեկ գումարտակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դևիսը:
«Սա երկարաժամկետ ռազմական բարեփոխում իրականացնելու գործում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեր ջանքերի բաղկացուցիչ մասն է»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը և հիշեցրել, որ վերջին երկու տարվա ընթացքում Վաշինգտոնն արդեն ավելի քան 265 մլն դոլար է հատկացրել Կիևին ռազմական օգնություն ցույց տալու համար:
Ուկրաինացի զինծառայողների պատրաստումն ընթանալու է Fearless Guardian ամերիկյան ծրագրի շրջանակներում, որն սկսվել է 2014 թվականին: Առաջին փուլում ԱՄՆ-ն օգնում էր ուսուցանել ու հանդերձել ազգային գվարդիայի այն ստորաբաժանումներին, որոնք մտնում էին ՆԳ նհախարարության համակարգի մեջ, իսկ այժմ պատրաստելու է բանակային գումարտակներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)