Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել 

Գագիկ Բեգլարյանը Բրազիլիայում ներկայացրել է ՀՀ-ում երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված աշխատանքները

ԱՐԽԻՎ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել պատասխանատու ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆը, ելույթ են ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովում քննարկվել են ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ճանապարհային անվտանգության մարտահրավերները, դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունված Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի' ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում օրենքի կիրառման խստացման և այլն։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին: Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով, որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և ճանապարհային անվտանգության աո ւդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիա քաղաքի ճանապարհային ոստիկանության ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի, Ավստրալիայի պատվիրակությունների հետ։ Քննարկվել են ճանապարհատրանսպորտային ոլորտի կարգավորման, երթևեկության կազմակերպման, ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։ Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության, վիրավորների 50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության ընդունմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Ամենադիտված