Սու-24 ինքնաթիռի կործանման վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները սկսել են աճել
ԱՐԽԻՎ
Brent նավթի գների աճն ավելացել է 2%-ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո առ այն, որ Թուրքիայի կողմից ռուսաստանյան ուղղաթիռի կործանումը «ահաբեկիչներին սատարողների հարվածն էր թիկունքից»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը:
Bloomberg գործակալության հաղորդմամբ' նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 16:54-ի շրջակայքում, նավթի հունվարյան համաձայնագիրը թանկացել է մինչև 45,66 ԱՄՆ դոլարով մեկ բառելի դիմաց, մինչ այդ նավթի մեկ բարելի արժեքը կազմում էր 45,83 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում WTI-ի նավի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 1,7% և կազմել 42,47 ԱՄն դոլար մեկ բարելի դիմաց:
Դրանց հետ մեկտեղ, Պուտինի կատարած հայտարարությունների արդյունքում համաշխարհային ֆոնդային շուկաներն ուժեղացրել են իրենց անկումը:
Եվրոպական ֆոնդային ամփոփիչ Stoxx Europe 600 ցուցանիշը Երևանի ժամանակով 16:47 ակնում է ապրել 1,6%՝ մինչև 374,32 կետի: Դրան զուգընթաց ամերիկյան ֆոնդային գործակիցների ֆյուչերսներն ակնում են ապրում միջինում 0,7%-ով:
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկում է ապրել 0,7%-ով, իսկ ռուսական ռուբլու արժեքը նվազել է 0,3%-ով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)