Ռուս զբոսաշրջիկներին որոշված է դեռ չտարհանել Թուրքիայից
ԱՐԽԻՎ
ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ռուսաստանցիներին հրաժարվել Թուրքիա այցելելուց, սակայն դա չի ենթադրում այդ երկրից ռուս զբոսաշրջիկների տարհանում: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ինտերֆաքսին» է տեղեկացրել Ռոստուրիզմի ղեկավար Օլեգ Սաֆոնովը:
«Հանգստացողների տարհանման մասին խոսք նույնիսկ չի գնում, նույնիսկ Եգիպտոսից տարհանում չի կատարվել՝ միայն հանգստացողների պլանային վերադարձ: Մենք դիմել ենք զբոսաշրջային խոշոր ընկերություններին՝ ճշտելու համար այս պահին Թուրքիայում գտնվող ռուսաստանցի հանգստացողների քանակը և պատրաստ լինելու ցանկացած պահին դեպքերի տարատեսակ զարգացումներին», - ասել է Օլեգ Սաֆոնովը:
Ռոստուրիզմի ղեկավարի խոսքերով, գերատեսչության կայքում կտեղադրվեն ՌԴ ԱԳՆ-ի Թուրքիա ճանապարհորդությունից զերծ մնալու վերաբերյալ հորդորից բխող խորհուրդներ զբոսաշրջիկներին և զբոսաշրջային կազմակերպություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)