Թուրքիան իրավունք ունի պաշտպանել սեփական օդային տարածքը. Օբամա
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը և Թուրքիան պետք է քննարկեն ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը և քայլեր ձեռնարկեն էսկալացիա թույլ չտալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Կարծում եմ` այժմ շատ կարևոր է, որպեսզի ՌԴ-ն և Թուրքիան խոսեն միմյանց հետ և պարզեն, թե ինչ կատարվել, և քայլեր ձեռնարկեն, որպեսզի թույլ չտան հետագա էսկալացիա»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է Օբաման` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլի ժամանակ:
«Թուրքիան, ինչպես և յուրաքանչյուր պետություն, իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը»,- ավելացրել է Օբաման:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան