ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր պետությունների ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարում
ԱՐԽԻՎ
ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր պետությունների ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում։ «Մեր ընդհանուր թշնամին պետք է լինի «Իսլամական պետությունը», և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ԻՊ-ի հայտնաբերմանը։ Կարևոր է, որ բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, առաջնորդվեն «Իսլմական պետությանը» պարտության մատնելու համընդհանուր նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ նիստին հաջորդած ճեպազրույցում նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Ռուսաստանը թիրախավորել է Սիրիայի այն տարածքները, որտեղ ԻԼԻՊ-ը ներկա չի եղել, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)