Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել 

Orange Հիմնադրամը ներդնում է 51 միլիոն դրամ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղում

ԱՐԽԻՎ

Orange Հիմնադրամի հերթական՝արդեն երրորդ «Մեկ գյուղ» համալիր զարգացման ծրագիրը կիրականացվի Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում, հիմնարար ոլորտներում նպատակային ներդրումների շնորհիվ՝ ներառյալ տնտեսական գործունեություն, կրթություն, առողջապահություն և ջրամատակարարում:

Զանգակատուն համայքնում «Մեկ գյուղ» ծրագիրն արդեն մեկնարկել է, և այսօր իրականացված և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով գյուղ էին այցելել Orange Հիմնադրամի և ծրագիրն իրականացնող ՀՕՖ բարոգործական կազմակերպության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Զանգակատուն համայնքի բնակիչների զգալի մասի զբաղվածությունը խնձորի այգիների մշակման և մրգերի վերամշակման ոլորտում՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ՝ հագեցած խնձորի այգիների մշակման և խնձորի չրերի արտադրության համար նախատեսված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, կոոպերատիվի անդամների համար կկազմակերպվեն դասընթացներ, ինչը թույլ կտա բարձրացնել այգեգործության և չրերի արտադրության, շուկայավարման և իրացման արդյունավետությունը: Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին չրանոցի տարածք, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքները: Վերջիններիս կամավորության սկզբունքով մասնակցում են նաև Orange Արմենիա ընկերության աշխատակիցները:

Նախագծի շրջանակներում ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև համայնքի ոռոգման համակարգի վերականգնման համար, ինչը թույլ կտա մեծապես կրճատել ջրի կորուստը և հնարավորություն կստեղծի 40հա-ով ընդլայնել խնձորի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը:

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի Զանգակատուն գյուղի բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է նաև հարևան 4 համայնքների բնակիչներին: Այցի ընթացքում ամբուլատորիային հանձնվեց հատուկ տրանսպորտային միջոց՝ հարևան գյուղերի բնակիչների համար բժշկական ծառայությունների հասանելությունն ապահովելու համար: Բացի այդ, արդեն իսկ ավարտվել են ծրագրով նախատեսվող համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, ինչը հնարավորություն է ստեղծել լիարժեք կազմակերպել մանկապարտեզ հաճախող երեխաների առօրյան: Երեխաների ճիշտ սննդակարգն ապահովելու համար մանկապարտեզի անձնակազմի և ծնողների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում նաև վերազինվել է գյուղի դպրոցի համակարգչային դասարանը, ինչպես նաև տրամադրվել են համապատասխան պարագաներ գործող արտադասարանային խմբակների դասերն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար: Շուտով դպրոցում կստեղծվի նաև Երիտասարդների ակումբ:

Զանգակատուն համայնքում «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվում է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 51 միլիոն դրամ:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի առօրյա խնդիրները: Կարծում ենք համայնքի համալիր զարգացմանն ուղղված «Մեկ գյուղ» նախաձեռնությունը, որը միաժամանակ անդրադառնում է գյուղի տնտեսական, առողջապահական, կրթական ու ջրամատակարարման ոլորտներում առկա խնդիրներին, հնարավորություն է տալիս շոշափելի արդյունքների հասնել և էականորեն բարելավել համայնքի առօրյան: Հոկտեմբերին նշեցինք Տավուշի մարզի Պառավաքար համայնքում «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտը և ուրախ էինք տեսնել, թե որքանով է մեր այս նախաձեռնությունը փոխել Պառավաքարի բնակիչների կյանքը»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Orange Հիմնադրամի կողմից իրականացվող համալիր զարգացման այս ծրագիրն արդեն թվով երրորդ է. առաջինն իրականացվել էր 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան, իսկ երկրորդը՝ այս տարի Տավուշի մարզի Պառավաքար գյուղում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Ամենադիտված