Ուկրաինան ներառված է ԻԼԻՊ-ի թշնամիների ցուցակում. ԶԼՄ-ներ
ԱՐԽԻՎ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի տեսանյութ, որում Ուկրաինան իր թշնամիների ցուցակում է ներառել: Այս մասին տեղեկություն է հայտնվել ԶԼՄ-ներում: Ցուցակում ընդգրկվել է 60 երկիր:
Հաղորդվում է, որ զինյալները հակաահաբեկչական կոալիցիայի թվում նշել են մի շարք երկրներ, որոնք կապված չեն Սիրիայի հակամարտության հետ, այդ թվում՝ Լեհաստանը, Լիտվան, Մոլդովան և Ուկրաինան:
Տեսանյութն արդեն ջնջվել է YouTube և Vimeo կայքերից:
Այս ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ահաբեկիչները զենք են գնում Ուկրաինայում՝ միջազգային հանցավոր խմբավորման միջոցով: The Associated Press գործակալությունը հաղորդել է, որ խմբավորման ղեկավարը ձերբակալությունից հետո խոստովանել է, որ FN6 չինական հակաօդային հրթիռներ էր ուղարկում ԻԼԻՊ-ին Թուրքիայի տարածքով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան