Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ 

Սահմանադրական հանրաքվեն՝ խրախճանք ժանտախտի ժամանակ. Լևոն Տեր-Պետրոսյան. ilur.am

ԱՐԽԻՎ

Լեւոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն» վերնագրով հոդված է հրապարակել.

«Մինչեւ բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կրկնել իմ այն պնդումը (21.09.2015), որ սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։

Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբեւէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական եւ նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին։ Հետեւաբար, «Ոչ»-ի ճամբարը միանգամայն ճիշտ է վարվում՝ չներքաշվելով տվյալ հարցի շուրջ ծավալված եւ խնդրի էությունից շեղող կեղծ ու անպտուղ բանավեճի մեջ։

Իսկ ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ Ուստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության եւ այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել։

Նրանք չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու եւ ժողովրդին համոզելու որեւէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արեւ, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից։ Չեն հասկանում, թե ինչպես ժողովուրդը կարող է հավատալ նման երդումների, որոնք հնչում են այնպիսի մարդկանց շուրթերից, ովքեր տարիներ շարունակ անխնա թալանել են երկիրը, խաղաղ պայմաններում պատճառ դարձել հարյուրհազարավոր քաղաքացիների արտագաղթի, զանգվածաբար կեղծել բոլոր մակարդակների ընտրությունները, պարտակել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի աննախադեպ ոճրագործությունները, կոծկել ռեժիմի ներկայացուցիչների կատարած անհամար այլ հանցագործություններ ու սպանություններ։

Թող ամենեւին զարմանալի չթվա, եթե ասեմ, որ նոր սահմանադրության ջատագովները մարդկային առումով արժանի են անգամ որոշ կարեկցանքի, որովհետեւ, կամովին թե ոչ, հարկադրված են ապացուցել անապացուցելին, դրա հետեւանքով դառնալով ժողովրդի ծաղրուծանակի առարկա։ Առանց չափազանցության, նրանց անճարակ քարոզչությունն արդեն իսկ կատարելապես տապալված կարելի է համարել, ինչի վկայությունն է այն, որ նույնիսկ իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների առայժմ գաղտնի պահվող արդյունքների համաձայն, ներկա պահի դրությամբ, Հայաստանի բնակչության շուրջ երեք-քառորդը դեմ է սահմանադրական փոփոխություններին։

Իսկ սա նշանակում է, որ եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան՝ հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով՝ ազգային միասնության իսպառ խարխլման եւ պետականության թուլացման։

Այս տխուր ու անցանկալի իրողությունն է, ահա, որ պետք է դառնա Հայաստանի ու Ղարաբաղի ապագայով շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ քաղաքացիական կառույցների մտահոգության գլխավոր առարկան։ Մանավանդ, որ ի տարբերություն 2008 եւ 2013 թվականների հետընտրական ցնցումների, մեր երկիրն ազգային միասնության խարխլման եւ պետականության թուլացման սպառնալիքի առջեւ է կանգնում աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակում»։

Շարունակությունն՝ այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է
Ամենադիտված