Ադրբեջանին ժողովրդագրական ճգնաժամ է սպառնում
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում բնակչության խտության նվազում եւ անհավասարակշռություն է դիտվում, ինչը հղի է ժողովրդագրական ճգնաժամով եւ տագնապ է առաջացնում ադրբեջանական գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների շրջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ռամիզ Մամեդովի խոսով' Ադրբեջանում մի իրավիճակ է ստեղծվել, որ Ապշերոնյան թերակղզին գերբնակեցված է, իսկ շրջաններից բնակչության արտահոսք է դիտվում:
Ըստ նրա' լուրջ անհամապատասխանություն է դիտվում նաեւ Ադրբեջանի բնակչության տարիքային կազմում, եւ առաջիկա 10-15 տարիներին թոշակային տարիքի մարդկանց թվաքանակն ու բնակչության ընդհանուր թվաքանակում նրանց մասնաբաժինը մի քանի անգամ մեծանալու է:
«Դա կարող է բնակչության թվաքանակի աճի եւ երկիրն աշխատուժով ապահովելու համար լուրջ խնդիր դառնալ», -նշել է Մամեդովը:
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի բնակչության բնական աճը կազմում է տարեկան 1,2 տոկոս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)