Ֆրանսիան պատրաստ է «ձեռք-ձեռքի աշխատել» Ռուսաստանի հետ. Օլանդ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը պետք է կարևորագույն դերերից մեկը խաղա Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պետք է կարևորագույն դերերից մեկը խաղա այդ գործընթացում: Ես նախագահ Պուտինին ասացի, որ Ֆրանսիան պատրաստ է ձեռք-ձեռքի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակին հասնելու համար»,- հայտնել է Օլանդը:
Անհրաժեշտ է Սիրիայում տիրող ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Ընդ որում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող որևէ դեր խաղալ Սիրիայի ապագայում: «Ասադը չի կարող որևէ դեր խաղալ երկրի ապագայում»,- նշել է Օլանդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)