Իսրայելում պաղեստինցին հարձակվել է ավտոբուսի կանգառի վրա. կան վիրավորներ
ԱՐԽԻՎ
Իսրայելի բանակի հինգ զինվոր վիրավորվել է Քեբրոնի մերձակայքում գտնվող ավտոբուսի կանգառի վրա պաղեստինցու հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Jerusalem post թերթը:
Պարբերականի տվյալներով՝ մի տղամարդ ավտոմեքենայով մեծ արագությամբ բախվել է ավտոբուսի կանգառին: Դրանից հետո հանցագործը սպանվել է:
Անվտանգության իրավիճակն Իսրայելում վատթարացել է հոկտեմբերի սկզբին: Այդ ընթացքում հարձակումների զոհ է դարձել 19 իսրայելցի, ևս ավելի քան 120-ը՝ վիրավորվել: Երուսաղեմում և Իսրայելի այլ քաղաքներում, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին արաբներն իրականացրել են 70 հարձակում իսրայելցիների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)