Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի կողմից Սիրիայում հարվածներ հասցնելու հավանության չի արժանացել
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս բավարար ձայներ չի ստացել համայնքների պալատի պատգամավորների կողմից, որպեսզի կարողանա Սիրիայում ԻՊ-ի դեմ հարվածներ հասցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոն:
Պատասխանելով հարցին, թե' կառավարությունը տվյալ հարցի շուրջ արդյո՞ք ունի ներքին պալատի պատգամավորների բավարար աջակցությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Դեռևս ոչ. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և անհրաժեշտ է շարունակել այդ աշխատանքը»:
Ֆելլոն նաև ընդգծել է, որ նախարարների կաբինետը, վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ, նախընտրում է, որպեսզի քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթվա ընթացքում, սակայն դրա համար կառավարությունը պետք է հավելյալ աշխատանք կատարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)