ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայի հետ շփումները կարգավորելու Թուրքիայի ջանքերը. Ստոլտենբերգ
ԱՐԽԻՎ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նոյեմբերի 30-ին հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին պաշտպանում Է իր օդային տարածությունը պահպանելու Թուրքիայի իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բոլոր դաշնակիցները լիովին պաշտպանում են իր տարածքային ամբողջականությունը եւ օդային տարածությունը պահպանելու Թուրքիայի իրավունքը»,-հայտարարել Է նա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ Բրյուսելում համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Միեւնույն ժամանակ նա հավելել Է. «Ես ողջունում եմ Մոսկվայի հետ շփումները կարգավորելու Թուրքիայի ջանքերը՝ իրադրությունը լիցքաթափելու համար»:
Ստոլտենբերգը նշել Է, որ Դավութօղլուի հետ բանակցություններում հանգամանորեն քննարկել Է թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված իրադրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)