Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր 

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Փարիզում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովում

ԱՐԽԻՎ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը և համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում' բարբարոսությունից ուժեղ են:

Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի' կլիմայի կործանարար փոփոխության վերաբերյալ քննարկումների արդյունքում առանց հապաղելու բեկումնային որոշման կայացում: Բանախոսները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որպեսզի երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա:

ՀՀ Նախագահը համաժողովում ունեցած իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին' կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը գերազանց կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ չնայած մի քանի օր առաջ Ֆրանսիային և ողջ քաղաքակիրթ մարդկությանը պատուհասած ահաբեկչական գործողություններին:

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր համարելով'Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից և զարգացման աստիճանից: Չնայած Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, ըստ Նախագահ Սարգսյանի, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:

«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության կողմից հաստատված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

Առաջին. ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը:

Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը:

Երրորդ. ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները:

Եվ վերջապես՝ չորրորդ. անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի:

Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն»,-ասել է Հանրապետության Նախագահը: Ամփոփելով ելույթը՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ քաղաքակրթության նորմեր: Նախագահի համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի առջև ծառացած մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար' լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված: ՀՀ Նախագահը անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը
Ամենադիտված