Մշակվել են Ռուսաստանի դեմ Թուրքիայի հնարավոր պատժամիջոցները
ԱՐԽԻՎ
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների ցանկ է մշակվել, որը ներկայացվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հաստատմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ցանկի գլխավոր կետերից են՝ Ռուսաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ հատուկ վերահսկողության սահմանում, գազի գնման այլընտրանքային տարբերակների մշակում, ռուսական համարանիշերով բեռնատարների մանրազնին ու հատ-հատ ստուգում, քննարկել ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրերի առկախման հարցը, ռուսական ընկերություններին դուրս թողնել թուրքական 3-րդ ատոմակայանի շինարարության գործընթացից, հետդարձի տոմս պահանջել Թուրքիա եկող ռուս գործարարներից, աջակցել հեղուկ գազի գնմանը և պահեստավորմանը' ավելացնելով հեղուկ գազի ներկրումները Նիգերիայից եւ Ալժիրից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)