Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին 

Ելույթ Գավառում Ջուղայի խաչքարի կրկնօրինակի բացման կապակցությամբ

ԱՐԽԻՎ

Գեղարքունիքի մարզում Ջուղայի խաչքարի կրկնօրինակի տեղադրում էր:

Ստորև ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքը.

«Հարգելի´ եռասերունդ երկրապահական ընտանիք, սիրելի՛ մայրեր, քույրեր.

Ողջունում եմ բոլորիդ Ջուղայի խաչքարերի հերթական կրկնօրինակի տեղադրման կապակցությամբ: Այս խաչքարերը մենք տեղադրում ենք Արցախի, Հայաստանի, Սփյուռքի բոլոր տարածքներում: Սա կարեւոր ակցիա է հայոց մեծ եղեռնի 100-ամյակի տարում: Այս կերպ մենք ոչ միայն հարգում ենք ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը, այլեւ ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին, որ հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են, անպարտելի են:

Այսօր թուրքերի ավիրած Ջուղայի խաչքարի կրկնօրինակի տեղադրում է Գեղարքունիքի մարզում: Սա ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մարզ է' մի քանի պատճառով: Նախ'Գեղարքունիքը տարածքով Հայաստանի ամենամեծ մարզն է, եւ այդ տարածքն ընդգրկում է քաղցրահամ ջրի պաշար հանդիսացող Սեւանա լիճը: Բացի այդ' Գեղարքունիքի մարզը նաեւ սահմանամերձ է: Մարզը սահմանակից է Ադրբեջանին, ուստի վստահաբար կարող ենք պնդել, որ այս մարզի ամբողջ բնակչությունը' նորածնից մինչեւ 100-ամյա ալեհերներ, երկրապահ է: Մարզի բնակիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին, ցավոք, ունեցել են նաեւ հարյուրավոր զոհեր, եթե ստույգ նշենք՝ 238 զոհ: Մարզի հազարավոր քաջեր հաշմանդամ են դարձել, վիրավորվել են Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության ժամանակ, հենց թեկուզ իրենց բնակավայրի պաշտպանության ժամանակ: Այսօր ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցում հաշվառված են մոտ հինգ հազար հոգի՝ ներառյալ պատանի եւ երիտասարդ երկրապահները։

Գեղարքունիքի մարզը ոչ միայն լավ ազատամարտիկիներ է ունեցել, այլեւ' հայրենասեր մտավորականներ, ուսուցիչներ, որ սահմանաբնակ երեխաներին գրագիտության եւ հայրենասիրության, հայրենաճանաչության դասեր են տվել, լավ մարզիկներ, արվեստագետներ, արհեստավորներ, հողի լավ մշակներ, որ նույնիսկ թուրք ազերու գնդակոծումների տակ կարողանում են հող մշակել, բերք ու բարիք ստանալ: Այս հողից նաեւ լավ գործարարներ, բարերարներ են դուրս եկել, ինչպիսին մեր սիրելի ձյաձ Ռազն է' Ռազմիկ Զախարյանը: Նա այս հուղուջրի զավակն է, էությամբ՝ երկրապահ եւ արդեն տեւական ժամանակ աջակցում է Երկրապահ կամավորականների միության ձեռնարկումներին' նրա աջակցությամբ հիմնանորոգվել է Երկրապահի վարչության տարածքը, կառուցվել են պատանի երկրապահների ուսուցման լսարան, թանգարան, գրադարան: Հիմա էլ հայրենասեր գործարարն այստեղ մեր կողքին է: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաեւ Գավառի քաղաքապետին, որ նույնպես երկրապահ է եւ, բնականաբար, սատարեց Ջուղայի խաչքարի տեղադրման երկրապահական ձեռնարկին։

Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջանները դեռ տարբեր բնագավառներում շնորհալի ներկայացուցիչներ են ունենալու, քանի որ այս տարածքների մայրերը, ինչպես բոլոր հայ մայրերը, հերոսներ են եւ շարունակում են հերոսներ ծնել, շարունակում են հայ ազգին, Հայաստան պետությանը շնորհալի, տաղանդավոր զավակներ պարգեւել: Ուրեմն, երիցս շնորհավորելով մարզկենտրոն Գավառում խաչքարի տեղադրման կապակցությամբ' մաղթում եմ մեր ժողովրդին միասնականություն, համախմբում: Միասնական հայ ազգը 21-րդ դարում բազում նշանակալի հաղթանակներ է ունենալու: Երկրապահ կամավորականների միությունը հայոց միասնականության գաղափարակիրն է եւ այդ գաղափարի քարոզիչը։ Հենց այդ նպատակով մենք պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում, հրամանատարասերժանտական դասընթացների իրականացման հարցերում գործակցում ենք հուշագրեր ստորագրած գերատեսչությունների, հաստատությունների հետ։ Այդ հայրենանվեր ձեռնարկում Երկրապահի կողքին են հայ առաքելական սուրբ եկեղեցին, պաշտպանության, կրթության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, սոցապ նախարարությունները, ոստիկանությունը, կադաստրը, «Ֆակտում» իրավաբանական գրասենյակը։ Իսկ այս ազգաշահ գործակցության հիմնական նախաձեռնողն ու երաշխավորը ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանն է։ Նախագահը մեզ աջակցում է ցանկացած հարցում։ Հենց նրա աջակցությամբ մենք Գեղարքունիքի մարզի մի գեղատեսիլ անկյունում ունեցանք եռասերունդ Երկրապահի ուսուցման եւ հանգստի կենտրոն։ Սերժ Սարգսյանին ես ճանաչել եմ 1989-ից, երբ նա դեռ շարքային էր։ Դեռ Արցախյան պատերազմի օրերին նա ապացուցել է նվիրվածությունը հայ ազգին, Արցախին, Հայաստան պետությանը, հայ դատին։ Այդ է պատճառը, որ Երկրապահ կամավորականների միությունը վերջին համագումարների բանաձեւերով անվերապահ աջակցություն է հայտնել ՀՀ նախագահի բոլոր հայրենասիրական ձեռնարկներին։ Այսօր մեր երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիր կա՝ Սահմանադրության բարեփոխումը, որ նախաձեռնել է մեր մարտական ընկերն ու գերագույն գլխավոր հրամանատարը։ Երկրապահական եռասերունդ ընտանիքի պարտքն է ու պարտականությունը, հավատարիմ մեր իսկ համագումարների հայտարարություներին, ՀՀ նախագահին միանշանակ աջակցություն ցուցաբերելը։ Այս հարցում եւս Երկրապահը հայ ազգին միասնականության օրինակ պետք է ցույց տա։ Ի շահ վաղվա հզոր Հայաստանի, ի շահ վաղվա պաշտպանված եւ բարեկեցիկ Արցախի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումների փաթեթին միանշանակ «Այո՛» են ասելու պատերազմի մասնակից երկրապահները, տարբեր ոլորտների մասնագետ, արհեստավոր ու արվեստագետ, սպորտսմեն ու հողագործ երկրապահները, երիտասարդ երկրապահները, պատանի երկրապահների ծնողները։

Միասնություն եւ հաղթանակնե՛ր երկրապահ հայ ազգին, հայոց պետականությանը»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Ամենադիտված