«ԻՊ»-ի մարդկային թվաքանակը մոտավորապես կազմում է 30 հազար. Պենտագոն
ԱՐԽԻՎ
Ամերիկյան հետախուզությունը գտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարդկային թվաքանակն Իրաքում և Սիրիայում մտավորապես կազմում է 30 հազար: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը' Կոնգրեսում ունեցած ելույթում:
Միաժամանակ, նա խոստովանել է, որ զգուշավորությամբ է մոտենում այդ գնահատականներին: «Մեր հետախուզությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանա ճշգրիտ տեղեկատվություն, սակայն նրա գնահատակններն այս հարցում չի կարելի համարել կատարյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Քարթերը:
TASS-ի հաղորդմամբ, ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը ևս զգուշավորություն է ցուցաբերել' պատասխանելով այդ հարցին: Նա ընդգծել է, որ իր կարծիքով, ԻՊ-ի մարդկային թվաքանակն Իրաքում և Սիրիայում կազմում է 20-ից 30 հազար մարդ:
Դեռևս մեկ տարի առաջ ևս ԱՄՆ պենտագոնը գրեթե նմանատիպ գնահատականներ էր հնչեցրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)