Անցած հոկտեմբերն ամենատաքն է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ԱՐԽԻՎ
Էլ-Նինյոն՝ տաք մակերեսային սեզոնային հոսանքը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում, այս տարի զգալիորեն ազդել է եղանակի վրա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին, ջրի անոմալ տաքանալու պատճառով անցած հոկտեմբերն ամենատաքն է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում. ամսական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,98 աստիճանով բարձր է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանն ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
Ամերիկացի օդերևութաբան Ջեֆ Մասթերսի կարծիքով՝ Էլ-Նինյոյի ազդեցությունը կհանգեցնի այն բանին, որ այս ամբողջ տարին, հավանաբար, ամենատաքերից մեկը կդառնա օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)