Հույն լրագրողները մեկօրյա գործադուլ են սկսել խիստ խնայողության քաղաքականության դեմ
ԱՐԽԻՎ
Հույն լրագրողները, արհմիությունների որոշմամբ, դեկտեմբերի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացնում ի նշան խիստ խնայողության քաղաքականության դեմ բողոքի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լրագրողների բողոքի ակցիան տեղի է ունենում համընդհանուր գործադուլից մեկ օր առաջ, որը նշանակված է դեկտեմբերի 3-ին՝ 2016 թվականի պետբյուջեի ընդունման կապակցությամբ:
Արհմիությունների որոշմամբ՝ դեկտեմբերի 2-ի ժամը 06-00-ից մինչև դեկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն, նորությունների թողարկումներ չեն լինի պետական ռադիոյում և ERT հեռուստատեսությունում, Աթենքի Մակեդոնյան լրատվական գործակալությունում, խորհրդարանական հեռուստաալիքում, մասնավոր հեռուստաալիքներում և արհմիությունների հետ կապված կայքերում, լույս չեն տեսնի թերթերը, աշխատանքը կդադարեցնեն ֆոտոթղթակիցները:
ԶԼՄ-ների աշխատակիցները հանդես են գալիս աշխատավորների աշխատանքային ու սոցիալական իրավունքների կրճատումների դեմ, որոնք նախատեսված են վարկատուների հետ ստորագրված հուշագրերով, սոցիալական աապահովագրության հիմնադրամների վերափոխման դեմ, ինչը կհանգեցնի կենսապայմանների և սոցիալական ապահովության վատացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)