ԱՄՆ-ը մեծացնում է ԻՊ-ի նավթային օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը
ԱՐԽԻՎ
Ամերիկյան օդուժն սկսել Է ավելի շատ հարվածներ հասցնել նավթարդյունահանման ճյուղի այն օբյեկտներին, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հսկողության ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ պատվիրակ Ամոս Հոհշտեյնը, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռմբակոծումների բնույթը փոխվել Է այն բանի պատճառով, որ ԻՊ-ն կարողացել Է հարմարվել նավթարդյունահանվող սարքավորումներին հասցվող հարվածներին:
ԱՄՆ-ի Սենատի կայքում հրապարակված ելույթում հատուկ պատվիրակը նշել Է, որ ռմբակոծումներն ավելի ինտենսիվ են դարձել, եւ այժմ դրանց թիրախներ են դառնում «ԻՊ-ի կողմից գրավված տարածքի կարեւորագույն ռազմավարական օբյեկտները»:
Պենտագոնի հաշվարկների համաձայն՝ ԻՊ-ի օբյեկտներին ամերիկյան օդուժի հարվածները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի վաճառքից զինյալների հասույթը կրճատել են գրեթե կիսով չափ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)